Main content

Նորություններ

120409909 1227009727679543 5021429774363308277 nՀարգելի՛ սյունեցիներ 
Եթե ցանկանում եք աջակցել Արցախին ու Պաշտպանության բանակին, կոչ ենք անում զերծ մնալ ինքնուրույն կարիքի գնահատում իրականացնելուց։ Կապ հաստատեք ձեր համայնքներում կոնտակտային անձի հետ, որպեսզի ճիշտ կազմակերպեք գործընթացը, եւ աջակցությունը հնարավորինս հասցեական լինի:

1
IMG 3971Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գլխավորությամբ սեպտեմբերի 28-ին առաջնագիծ մեկնեց Սիսիանի կամավորական ջոկատը:
1

defaultՀակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

1
83897120 2628728434017716 4398315543560454144 o«Սիրելի' սիսիանցիներ, մեր ցավը կրկնապատկվեց, բազմապատկվեց: Երեկ հակառակորդի դեմ տարվող մարտերում զոհվել են մեր հայրենակիցներ Հասմիկ Սմբատի Արզումանյանը և Տարոն Հրայրի Ֆիլիպոսյանը: Ցավակցում եմ բոլորիս, ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Անդառնալի կորուստ, որը ստիպում է լինել էլ ավելի ուժեղ, ամուր ու միասնական, պայքարել հանուն նրանց հոգու խաղաղության, հանուն հերոս նահատակների անմահության:
1

120037529 1745350595629626 7749327951191599383 oԱնկախության տոնի առթիվ Սիսիանի զորամասի զինվորական նվագախումբը անակնկալ էր պատրաստել, Սիսիանի տարբեր թաղամասերում կազմակերպված փոքրիկ համերգներն ու զինվորական խրոխտ հնչյունները քաղաքին փոքր-ինչ տոնական շունչ հաղորդեցին:

1

LXH Zinanshan.5f7053828c7e4Առաջնագծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են:

1

83897120 2628728434017716 4398315543560454144 oԱյս տարի նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 29-ամյակը: Մեծագույն հպարտությամբ շնորհավորում եմ բոլորիս՝ անկախ, հզոր ու անպարտ հայրենիք ունենալու առթիվ:

1
120304563 1462077350642927 3637962776320778938 nՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձը.
«Սիրելի հայրենակիցներ, այսօր վաղ առավոտյան, կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը: Այդպիսով, մարտական գործողությունների հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
1
119670836 1740076446157041 6061780781349118994 oՍիսիանի Կ. Դեմիրճյանի անվան զբոսայգին իր նպատակին ծառայեցնելն ու այն համայնքի ամենագեղեցիկ վայրերից մեկը դարձնելը Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի նախընտրական ծրագրերից մեկն էր, երազանք, որն այլևս իրականություն է: Այգին բարեկարգ է, հարմարավետ, տեղադրվել են նորաոճ կարուսելներ, նստարաններ, աղբամաններ, վերանորոգվել է շատրվանը, մաքրվել են ճեմուղիները, տեղադրվել է ցայտաղբյուր, աշխատանքներն իրականացվել են 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:
1

120326044 1751081171723235 4442376186556662817 oՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած մարտական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ձեռնպահ մնալ պաշտոնական տեղեկատվությունից զատ բոլոր տեսակի այլ աղբյուրների տեղեկությունների, ոչ պաշտոնական տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից, օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից:

1
marzpetiaicՍեպտեմբերի 15-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն աշխատանքային այց է կատարել Սիսիան՝ համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ լինելով Անգեղակոթ, Շաղատ, Մուցք, Բալաք գյուղերում։
1