Main content

73254955 1426162207548468 3109775374226030592 oՀոկտեմբերի 29-ին, «Աղետների ռիսկի նվազեցման» (ALTER) ծրագրի շրջանակներում, ԱԻ նախարարության, Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) և Սիսիանի համայնքապետարանի համագործակցությամբ Սիսիանում անցկացվեց ուսումնական վարժանք: Փորձարկվեց ALTER ծրագրի շնորհիվ Սիսիանի համայնքի համար մշակված աղետների ռիսկի կառավարման պլանը:


Խաղարկվեց իրավիճակ, համաձայն որի Սիսիանի համայնքում տեղի է ունեցել 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, վնասվել է Սպանդարյան ջրամբարի պատվարը, քանդվել են տասնյակից ավելի բնակելի շենքեր, կան վիրավորներ և զոհեր: Նման իրավիճակում ամենամեծ աղետը դիտարկվում է Սպանդարյանի ջրամբարի պատվարի հնարավոր փլուզումը: Ուսումնավարաժության նպատակն էր փորձարկել բնակչության պաշտպանության համակարգում ներառված կառույցների, կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումները: Կատարելագործել արտակարգ իրավիճակում համայնքային կարողությունները: Փորձարկել պետական կառավարման տարածքային մարմինների, կազմակերպությունների հարաբերությունների զարգացման և արդյունավետ օգտագործման ճանապարհները:75210155 1426161307548558 6467750964253163520 o
Ուսումնավարժանքը մեկնարկեց շտաբային հավաքով, մասնակցում էին պաշտպանության համակարգում ներառված կառույցների ներկայացուցիչները, ALTER ծրագրի արտասահմանյան գործընկերները, ԱԻ նախարարության ներկայացուցիչները: Ներկաներին ողջունեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, նա իր ելույթում շնորհակալություն հայտնեց համայնքի ԱՌԿ պլանի մշակման համար և կարևորեց անցկացվող ուսումնավարժությունը՝ առկա թերությունների բացահայտման և ընդգրկված կառույցների կարողությունների կատարելագործման տեսանկյունից:
Սցենարի խաղարկման մեկնարկը տրվեց բնակչության իրազեկումով, որին հետևեցին իրավիճակի գնահատման աշխատանքներն ու փրկարարական, վթարավերականգնողական աշխատանքների կատարումը: Իրականացվեց նաև կրթական օջախների տարհանման աշխատանքներ, Սիսիանում ընտրվել էր պետական քոլեջը: Ուսանողները տարհանումից հետո, ոստիկանության ուղեկցությամբ, շարժվեցին դեպի նախապես ընտրված ապահով վայր, իրականացվեց նաև տարհանված անձանց կենսաապահովման միջոցառումներ: Դաշտային պայմաններում խաղարկվեց տեսարան, որի ժամանակ փորձարկվեց աղետների ռիսկերի կառավարման ոլորտի բոլոր շահառուների, ընդգրկված ծառայությունների գործնական գիտելիքներն ու կարողությունները, սահմանված դերերն ու պարտականությունները: Ուսումնավարժանքն անցավ հարթ և կազմակերպված: Այն ավարտվեց ամփոփիչ քննարկումով, որի ժամանակ ծրագրի ղեկավարներն ու մասնակիցները կատարեցին իրենց դիտարկումները, առաջարկեցին բացթողումների շտկման տարբերակներ, արտասահմանյան գործընկերի կողմից ևս եղան դիտարկումներ: Սիսիանի համայնքի ԱՌԿ պլանի մշակման գործընթացին աջակցելու համար համայնքի ղեկավարի շնորհակալագրով պարգևատրվեցին ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Բարսեղյանը, ALTER ծրագրի համակարգող Սուսաննա Մնացականյանը և ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման պլանավորման բաժնի պետ Հովհաննես Հովհաննիսյանը:
ԲՈԼՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՅՍՏԵՂ

Add comment


1