Սիսիանի համայնքում 2020 թվականին նախատեսված հերթական սուբվենցիոն ծրագրով կասֆալտապատվի շուրջ 3 կմ ճանապարհ: Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ շուտով կասֆալտապատվեն և կհիմնանորոգվեն.
- Սիսիան քաղաքի Սայաթ-Նովա փողոցը,
- Շահումյան և Արամ Մանուկյան փողոցների 2019 թվականին ասֆալտապատված հատվածների շարունակությունը,
- Սյունիքի փողոցից Ույծ բնակավայր տանող ճանապարհահատվածը
- Շաքի բնակավայրի կենտրոնական փողոցը:
Նշված տարածքներում ճանապարհային պատվածքը գտնվում է անմխիթար վիճակում, մայթերը քայքայված են, եզրաքարերը՝ քանդված:
Այդ ճանապարհահատվածների բարեկարգումն ու հիմնանորոգումը ունեն կարևոր կենսական նշանակություն: Բարեկարգ ճանապարհները կապահովեն անվտանգ, ապահով երթևեկություն, խթան կհանդիսանան համայնքի ռազմավարական զարգացման գերակա ճյուղերից մեկի՝ զբոսաշրջության հեռանկարային զարգացման համար:
Ծրագիրը կնպաստի նաև այդ հատվածների բիզնես գրավչության բարձրացմանը, խանութների գործունեության աշխուժացմանը, շուրջ երեք տասնյակ տարածք կարող է հաջող բիզնես գործունեություն ծավալել:
Ծրագրով նախատեսված է նաև բազալտե եզրաքարերի, վաքերի, ճանապարհային նշանների տեղադրման և բարեկարգման այլ աշխատանքներ: