Main content

IMG 2231 копияՍիսիանի համայնքը  «Քոնթուր Գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ի կողմից  կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում համայնքի նախակրթարաններում անվտանգ ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ սարքավորումներ է նվեր  ստացել:

Նվիրաբերվել են 32 հատ ձեռքի սենսորային ախտահանիչներ, որոնց օգնությամբ ախտահանման գործընթացը փոքրիկների համար կլինի և՛ հարմար, և՛ հետաքրքիր, և՛ առավել ապահով: Նվիրբերվել են նաև 32 բժշկական ինֆրակարմիր ջերմաչափեր և 15 սպասք լվացող մեքենա:
Սարքավորումները համայնքին հանձնվեցին հուլիսի 31-ին: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը նվիրատվության համար շնորհակալություն հայտնեց  «Քոնթուր Գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ին՝ ի դեմս տնօրեն Արա Հովսեփյանի՝ բարձր գնահատելով կազմակերպության հետ արդյունավետ և համայնքահեն համագործակցությունը:

Add comment


1