Main content

IMG 3013 1Սիսիան Օգոստոսի 26-ին կայացավ Սիսիանի համայնքի 7-14 տարեկան երեխաների շրջանում անցկացված «ԻՄ ԱՐՈՏԸ» խորագրով մանկական նկարչական մրցույթի մասնակիցների նվերների հանձնման արարողությունը: Մրցույթը «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ «Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության» ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում անցկացվող «Արոտի կայուն կառավարման առավելությունները» իրազեկման արշավի կարևոր բաղադրիչներից էր, որը նպատակ ուներ երեխաների աչքերով ցույց տալ արոտների դերը և կարևորությունը: Սիսիանի համայնքից մրցույթին մասնակցել էին 10 երեխաներ, նրանցից 12-ամյա Ջեմմա Բաբայանը, որպես լավագույն նկարի հեղինակ, արժանացավ հատուկ մրցանակի, ութ մասնակիցներ՝ Էլինա Գալստյանը, Անրի Ավետիսյանը, Սաթեն Սիմոնյանը, Լիա Ավագյանը, Գոռ Բաբայանը, Ռոզա Բադալյանը, Էլեն Շահնազարյանը և Ալեն Շահնազարյանը ստացան խրախուսական նվերներ և շնորհակալագրեր, որոնք տրամադրվել էին ՌԶԳ ՀԿ-ի կողմից, մրցանակները հանձնեց ՌԶԳ ՀԿ-ի ներկայացուցիչ Վաղարշակ Մկրտումյանը: Մասնակիցներից 11-ամյա Մանե Գևորգյանը, ում նկարը տեխնիկական խնդիրների պատճառով ժյուրիի քննարկամանը չէր ներկայացվել, հատուկ նվեր ստացավ www.sisian.info կայքի կողմից: Նվերների հանձնման արարողության ժամանակ մասնակիցների համար կազմակերպվեց նաև փոքրիկ դասախոսություն՝ արոտի կայուն կառավարման առավելությունների վերաբերյալ:

Add comment


1