Main content

karuselbacumԻ ուրախություն բոլորիս սեպտեմբերի 16-ից՝ ժամը 11:00-ից կգործեն Սիսիանի Կ. Դեմիրճյանի անվան զբոսայգու նոր կարուսելները:
Համաճարակային իրավիճակով պայմանավորված հանդիսավոր բացման արարողություն չի կազմակերպվի, սակայն սեպտեմբերի 16-ից կարուսելները բաց կլինեն՝ հնարավորություն ընձեռելով աշնանային արևոտ օրերը դարձնել առավել հետաքրքիր:
Սիրելի՛ հայրենակիցներ, խնդրում ենք պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները, խուսափել կուտակումներից, պահպանել սոցիալական հեռավորություն: Թեև կարուսելների աշխատակիցները մշտապես կհետևեն, որպեսզի պահպանվեն բոլոր կանոնները, այնուամենայնիվ ձեր օգնությունը ևս շատ կարևոր է:
Կարուսելներում պարբերաբար կկատարվեն ախտահանման աշխատանքներ, կապահովվեն անհրաժեշտ բոլոր պայմաններն ու անվտանգության կանոնները, տարածքը նաև տեսահսկվում է:
Խնդրում ենք նաև պահպանել այգու մաքրությունը, քանի որ երկարատև ու մեծածավալ բարեկարգման աշխատանքներից հետո այգին դարձել է առավել գեղեցիկ և հաճելի, քան՝ երբևէ:
Պահպանե՛նք մեր առողջությունը, պահպանե՛նք բնությունն ու փորձենք վայելել արևաշող աշունը:

Add comment


1