Main content

83897120 2628728434017716 4398315543560454144 oԱյս տարի նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 29-ամյակը: Մեծագույն հպարտությամբ շնորհավորում եմ բոլորիս՝ անկախ, հզոր ու անպարտ հայրենիք ունենալու առթիվ:

Երկիրը հզոր է, երբ նրա «երակներով» հոսում է սեր ու հայրենասիրություն, նվիրում և աշխատասիրություն: Մենք բոլորս մեր անկախ երկրի հենասյուներն ենք, միասնաբար այն պահում ենք մեր ուսերին, ապահովում նրա կայունությունն ու առաջընթացը: Որքան համախմբված, հանդուրժող, ուս ուսի պայքարող, մեկս մյուսին վստահող ու զորավիգ լինենք, այնքան ամուր կլինի մեր հայրենիքը, անկախությունն ու պետականությունը: Մենք պարտավոր ենք սրբորեն պահպանել մեր արժեքները, մեզ ժառանգված երկիրն ու առավել հզորացած փոխանցել գալիք սերունդներին: Փա՛ռք հանուն անկախության զոհված քաջորդիներին, փա՛ռք անկախության համար կռիվ տված հերոսներին, փա՛ռք անկախության երաշխավոր հայոց բանակին, թո՛ղ հարատևի Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը, թող հզորանան հայն ու Հայաստանը:

Add comment


1